Հայաստանի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներն անընդունելի են համարում Առողջապահության նախարարի հայտարարությունը, որով վերջինս կոչ է անում չայցելել հանրային սննդի վայրեր, քանի որ դրանք կորոնավիրուսի տարածման աղբյուր են հանդիսանում։ Նրանք նաև հարց են բարձրացրել՝ որքանով է տրամաբանական թույլատրել ռեստորանների աշխատանքը, բայց կոչ անել քաղաքացիներին չայցելել նման վայրեր։ Նախարարի հայտարարության ու ոլորտի խնդիրների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գևորգյանի հետ: Մեզ հետ զրույցում Վահե Գևորգյանը նշեց՝ մինչ օրս հանրային սննդի հաստատությունների գործունեության արդյունքում կորոնավիրուսով վարակվելու դեպք չի գրանցվել։ Ինչ վերաբերում է փակված ռեստորան-սրճարաններին՝ դրանց թիվը հասնում է 10-յակների:

 

Սոնա Հարությունյան

Մանրամասները՝ տեսանյութում