ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակչուհի Սյուզան Անդերսոնն ամուսնու հետ շտապել է հիվանդանոց, երբ սկսվել են նախածննդաբերական կծկումները: Նրա ամուսինեը՝ Ջոզեֆը հնարավորինս արագ է վարել մեքենան, սակայն այդպես էլ ժամանակին չի հասել: Արդեն հիվանդանոցի ավտոկայանատեղիում երեխան լույս աշխարհ է եկել՝ թույլ չտալով մորը վերջին մի քանի քայլերն անել: Հիվանդանոցից մանկաբարձուհի Սանդրա Լովեյնան ցատկել է դուրս և արագ կողմնորոշվելով՝ սկսել է օգնել Սյուզանին։ Այս մասին գրում է Daily Mail- ը:
Մասնագետների կարծիքով ՝ ծնունդը հնարավորինս արագ և հեշտ է եղել, ուստի աղջիկը աներևակայելի հաջողակ է: Մանկաբարձը բռնել է երեխային, որը դուրս է ցատկել մոր շորտից և հանձնել Սյուզանին, այնուհետև օգնել է հիվանդանոց հասնել: Ոստիկաններն, ովքեր այդ պահին փողոց էին հսկում և վազում էին դեպի աղմուկը, ցնցված էին իրենց տեսածից։
Ըստ մանկաբարձուհու Ջուլիան (ծնողները աղջկան այդպես են անվանել) առողջ է ծնվել, և արտասովոր ծնունդը նրա վրա չի ազդել: Այս անսովոր պահը ֆիքսել է հիվանդանոցի անվտանգության տեսախցիկը, իսկ ավելի ուշ այն Facebook-ում տարածել էր մանկաբարձուհի Գելենա Հինքլին: