Նյու Յորքում բնակվող մարզիկ Ահմադ Այադը նոր կորոնավիրուսային վարակի բուժման ընթացքում կորցրել է 28 կիլոգրամ: Այս մասին գրում է New York Post- ը:
Հիվանդությունից առաջ 40-ամյա Ահմադ Այադը զբաղվում էր բռնցքամարտով, մասնակցում էր մարաթոնների: Կորոնավիրուսային վարակի առաջին ախտանիշները հայտնվել են մարտի 11-ին: Նա ջերմություն է ունեցել, կորցրել է ախորժակը, և սկսվել է հազալ:
Այադի վիճակը շարունակում էր վատթարանալ: Նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիա բաժանմունք և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Երեք շաբաթ անգիտակից վիճակում լինելու ընթացքում նա կորցրեց մկանները, նիհարեց՝ 97-ից հասնելով 69 կգ-ի և մոռացավ, թե ինչպես կարելի է ինքնուրույն կուլ տալ:
Այադը հիվանդոցից դուրս գրվելուց հետո փորձեց վարժություններ կատարել հենց հիվանդասենյակում: Մեկ ամիս շարունակ տղամարդու ցանկացած շարժում առաջացնում էր շնչարգելություն և թուլություն:
«Ես իսկապես անհանգստացած եմ մարդկանց անտարբերությունից, - ասում է Այադը,-Ես վարակվել եմ և գոյատևել, բայց մինչև այժմ սարսափում եմ»:
Այժմ Ահմադը ակտիվ մարզվում է, բայց նրան դեռ չի հաջողվել վերադառնալ նախկին ֆիզիկական վիճակին։
Посмотреть эту публикацию в Instagram#spartanrace #spartan #fitness #fitnessmotivation #fit #fitnessaddict #arms
Посмотреть эту публикацию в InstagramReady For Kickoff! Let's go #pats #superbowl #nfl #dreamseats #sb51