Հնդկական օվկիանոսի հատակում հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են նախամարդու հնագույն բնակավայրի հետքեր: Այս մասին հաղորդում է PLOS ONE ամսագիրը:
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ֆլինդերսի համալսարանի դոցենտ Ջոնաթան Բենջամինը, պատմել է, որ Ավստրալիրայի տարածքի մեկ երրորդը ջրածածկ է եղել սառցային փուլի ավարտից հետո: Դրա հետ միասին ջրի տակ են անցել հնագույն մարդկանց առաջին բնակավայրերը:
Գիտնականները կատարել են ստորջրյա աշխատանքներ Ավստրալիայի արևմտյան ափին:
Պեղումների երկու տարվա ընթացքում Բենջամինը և նրա թիմը օվկիանոսի հատակում գտել են 300 աշխատանքային գործիքներ և այլ արտեֆակտներ հողի և ավազի նստվածքներում: Նրանք հայտնաբերել են նախամարդու միանգամից երկու կայանատեղի, որոնցից մեկի տարիքը մոտ 7 հազար տարի է, մյուսինը գերազանցում է 8.5 հազար տարին: