Մոսկվայի Լյուբյանկա փողոցում ձերբակալվել է լրագրող, հեռուսահաղորդավար Քսենիա Սոբչակը, որտեղ ակցիա են անցկացնում՝ ի պաշտպանություն այսօր ձերբակալված «Ռոսկոսմոսի» տնօրենի խորհրդական Իվան Սաֆրոնովի, հայտնում է RBC-ն: Սոբչակը ակցիային մասնակցում էր «Ազատություն Իվան Սաֆրոնովին» մակագրությամբ շապիկով: Ընդհանուր առմամբ, պիկետների ընթացքում բերման է ենթարկվել մոտ 20 լրագրող։
Հիշեցնենք, որ Իվան Սաֆրոնովը ձերբակալվել է այսօր՝ հուլիսի 7-ին: Նա կասկածվում է ՆԱՏՕ-ի հետախուզություններից մեկի համար աշխատելու և դասակարգված տվյալների փոխանցման մեջ: Ավելի ուշ Սաֆրոնովը հարցաքննվել է և տարվել դատարան։ «Ռոսկոսմոսի» տնօրենի խորհրդական Իվան Սաֆրոնովը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով, այսինքն՝ պետական դավաճանության համար։ Նրան սպառնում է 12-20 տարվա ազատազրկում: Սաֆրոնովը իրեն մեղավոր չի ճանաչում: