Ինդոնեզիայի Բալի կղզում կապիկը փորձել է հանել բրիտանացի զբոսաշրջիկի շորերը։ Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Այս մասին գրում է Daily Mail- ը:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 38-ամյա Ջիլլ Փորտերը այցելել է Ուբուդում գտնվող կապիկների անտառ: Հենց որ կին նստել է նստարանին, մի փոքրիկ մակակա ցեղատեսակի կապիկ ցատկել է նրա գիրկը: Սկզբում կապիկը փորձել է արձակել կնոջ կիսատաբատը, ապա նայել է վերնաշապիկի տակ և քաշել մազերից։
Փորտերը պնդում է, որ սկզբում նա շատ է վախեցել, բայց հետո եկել է այն եզրահանգմանը, որ վախենալու ոչինչ չկա: «Կարծում եմ՝ կապիկնը սոված էր ւ պարզապես սնունդ էր փնտրում», - ասել է նա: