Այսօր` ժամը 14.50-ի սահմաններում, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին , տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում իրար են բախվել «Վոլկսվագեն գոլֆ» և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:

 

Նախնական տվյալներով պատահարի պատճառ է հանդիսացել «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենայի, վազանց կատարելու նպատակով, հանդիպակաց երթևեկելի մաս դուրս գալը:

Երկու մեքենայի վարորդներն ու 3 ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ։