Նոր կորոնավիրուսային վարակի համավարակը կվատթարանա միայն այն դեպքում, եթե հասարակությունն անտեսի վիրուսի տարածմանը հակազդելու հիմնական կանոնները՝ ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադան Գեբրիեսուսը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի սրացումից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հեռավորությունը, ձեռքերը լվանալը, անձնական պաշտպանիչ միջոցների օգտագործումը և հիվանդության դեպքում տանը մնալը՝ հիշեցրեց Գեբրիեսուսը: