Մալայզիայի ափերին անսովոր ձուկ են որսացել: Սա եզակի ձկնատեսակ է: Այն հայտնի է իր ագրեսիվ պահվածքով․ հաճախ հարձակվում է ջրասույզների վրա և կարող է կրծոտել սուզահագուստը: Այս ձկները ապրում են Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային և մերձարևադարձային ծովերում։