«Ես ունեմ ընտանիք, երեխաներ և իմ առաջին պարտականությունն է ընտանիքս պահելը։ Կապ չունի դերասան եմ և հնարավոր չէ, որ տաքսի քշեմ, պատ շարեմ, գյուղում կով պահեմ։ Պարզապես կարծում եմ՝ մարդ պետք է իր խնդիրների մասին ընկերական շրջապատում խոսի, եթե ես գնամ, պատ շարեմ, ինչո՞ւ պետք է դրա մասին բարձրաձայնեմ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Գոյ» և «Մալյան» թատրոնների դերասան, գեղարվեստական ֆիլմերից և սերիալներից հայտնի Սամվել Թոփալյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով մշակույթի ոլորտում առաջացած խնդիրների և արվեստագետների մոտ առաջացած դժվարությունների մասին։
Ըստ նրա, խնդիրը կա, բայց պետք է հաշվի առնել նաև ստեղծված իրավիճակը․ «Որ դուրս գանք ու գոռանք, ինչ է փոխվելու։ Մենք աշխատավարձ ենք ստանում, իհարկե աշխատավարձ կոչելը փոքր-ինչ խնդալու է, բայց սա է վիճակը, ավելի մեծ պրոբլեմների միջով էլ ենք անցել»,- նշեց դերասանը։
Խոսելով սահմանային լարվածության մասին՝ Թոփալյանն ասաց, որ երկրի համար այս օրհասական պահին պետք է առավել միասնական լինենք․ «Դու էսական ես, դու էնական ես, ախր մի բուռ ենք, պետք է միասնական լինենք»,- ասաց նա։
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի
Մանրամասները՝ տեսանյութում