Որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի, ոչ զորացրման, չի իրականացվել եւ չի իրականացվելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, կատարվում են պլանային միջոցառումներ, որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի ոչ զորացրման չի իրականացվել եւ չի իրականացվելու։ Մտահոգվելու կարիք չկա»,- ասաց նա։