Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:00-ի դրությամբ.
 
  • Ամբողջ օրն իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։ Քիչ կրակոցները հիմնականում եղել են հրաձգային զենքերից:
  • Զորքերի և հրամանատարության մարտական ոգին բարձր է, լիովին տիրապետում են իրավիճակին, վերահսկում են հակառակորդի բոլոր ոտնձգությունները, շարժերը։
  • Համեմատաբար խաղաղ պայմաններում բնակիչները կարողացել են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին, որքանով դա հնարավոր է: Սկսվել են տների վերականգնման աշխատանքները:
  • Առաջնահերթ վերականգնվում են այն տները, որոնք նախագծային երկար ընթացք չեն պահանջում և հնարավոր է արագ կարգի բերել։
  • Աշխատանքները սկսված են, շինանյութերի մատակարարում է կատարվել, մասնավորապես աշխատանքները շատ ակտիվ իրականացվում են Այգեպար գյուղում, վաղն աշխատանքները կսկսվեն Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: