Մահացել է «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին արժանացած Անահիտ Աբաջյանը: Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատերեր Արմեն Ալավերդյանը:
«Խոր կսկիծով տեղեկացա, որ կյանքից անժամանակ հեռացավ Անահիտ Աբաջյանը։
Անահիտը ապրում էր Ախալքալաքում, շատ ակտիվ, պայծառ, լավատես ու գեղեցիկ անձնավորություն էր։
Տարիներ առաջ նա փայլուն հաղթանակ տարավ «Ունիսոնի» կազմակերպած գեղեցկության մրցույթին և արժանացավ «Միսս Գեղեցկություն 2012» տիտղոսին։ Միշտ պատրաստ էր իր մասնակցությունը բերել ցանկացած կարևոր միջոցառմանը, չէր խորշում Ջավախքից գալ Երևան հաշմանդամ աղջիկներին քաջալերելու և ոգեշնչելու համար։
Շատ ցավալի, անդառնալի կորուստ։ Հանգչիր խաղաղությամբ, Անահիտ ջան»,- գրել է նա: