«Իհարկե, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ' Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ' ուղղված Հայաստանի ներկայիս իշխանություններին: Գուցե միայն փոխեի «թքած ունենալ» արտահայտությունը' «ձեռքը թափ տալով», բայց դա ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը», ֊ասել է մոսկվայաբնակ հայազգի ռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարնալով իր կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի օրերս արված գրառմանը։
«Մարգարիտայի հրապարակումից հետո վերջին օրերին Հայաստանից շատերը սոցիալական ցանցերում գրում են ինձ: Նրանք հայհոյում են, պահանջում ծեծել կնոջս, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ ինչ-որ կայքում կազմակերպել են այս անհեթեթ ստորագրահավաքը: Զվարճալի է․․.Եվ տխուր, միաժամանակ: Որովհետև այս ամբողջ անհեթեթությունը խոսում է միայն մեկ բանի մասին։ Տխրահռչակ սադրիչ Փաշինյանի ղեկավարած իռլանդական երիտասարդական սորոսների հետևորդները արդեն հասցրել է ինչ-որ բան անել իմ հնագույն ժողովրդի մի մասի հետ: Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և հետագայում չէին կարող կնոջ հետ այդպիսի տոնով խոսել»,֊գրել է Քեոսայանը:
Նա հավելել է, որ Փաշինյանը ի վիճակի չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Դրա համար է նա վերցրել իշխանությունը և զոմբիացրել մարդկանց: Հույս կա ուժեղ հայկական բանակի համար, որը շահել է հասարակության մեջ արժանի հեղինակություն: «Մենք խոսում ենք Հայաստանի գոյության ապագայի մասին: Հայաստանն ապագա ունի՞ ներկայիս ղեկավարության հետ: Իմ կարծիքով՝ ոչ: Եվ ոչ միայն իմը»,֊ գրառումն ամփոփել է Քեոսայանը: