«Շատ արագ պետք է պաշտոններից հեռացվեն հին արժեքներ կրողները՝ կիսաոստիկանները, կիսագողականները, նրանց պետք է փոխարինեն կիրթ ոստիկանները և արժեքներ կրող ղեկավարները։ Ես չեմ կարող շփվել մի ղեկավարի հետ, որը ռաբիզ է լսում։ Ի՞նչ խոսեմ իր հետ, բարձրագույն գաղափարներ առաջարկեմ, միևնույն է` մերժելու է։ Եկել է պահը, որ Հայաստանը հոգևոր հեղափոխություն ապրի, ինչպես եղավ քաղաքական հեղափոխության դեպքում»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչ, քանդակագործ Վիգեն Ավետիսը։

 
 

Նրա խոսքով՝ այն, ինչ պահանջում են իրենք, հիմնավորում են, իսկ պաշտոնյաները աշխատասենյակներում նստած` հրամաններ են արձակում․ «Եթե հանկարծ դու չենթարկվես իրենց հրամանին` ոստիկան կուղարկեն և քեզ ծեծելով կտանեն բաժանմունք․ սա 1937 թիվը չէ։ Եթե չգիտեն աշխատել, մարդկային հարաբերությունները չգիտեն ինչ բան է, պետք է միանգամից հրաժարական տան։ Մեր քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ այդպիսի մարդկանցով այլևս չի կարող ղեկավարել երկրի ազատ քաղաքացուն։ Այսօր կարող է փող չեն կեղեքում, բայց հոգի են կեղեքում»,- նշեց նա։ 

Հարցին՝ խոսում էին քաղաքապետի անօրինությունների մասին, բանը հասավ հրաժարականի պահանջին, ի վերջո հանդիպել, զրուցել են իրենց հուզող խնդրի մասին՝ Վիգեն Ավետիսը նշեց․ «Ամբողջ քաղաքապետարանը` քաղաքապետով, տեղակալներով այցելել են մեզ։ Այցելությունների ժամանակ հաճելի հանդիպումներ են լինում, հենց գնում են, մոռանում են խոստումների մասին և քամահրական որոշումներ են կայացնում»,- ասաց Վիգեն Ավետիսը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում