Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտնել է, որ վերջին օրերին, ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է: Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ուշադրություն: Նրա տվյալներով՝ երեկ գրանցվել է 24 դեպք, այսօր` 12:

Գախարիան ասել է, որ տարածումը կենտրոնացած է հիմնականում Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում:

«Հաշվի առնելով, որ այս գյուղերում սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում, կայացվել է համապատասխան որոշում, որ շուկաներում և տոնավաճառներում խստանա վերահսկողությունը, կլինի ջերմաչափում և թեստավորում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: