Եգիպտոսցի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը Թվիթերի իր միկրոբլոգում հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել։ «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Միասին Հայաստանի հետ ենք»,- գրել է նա։
Հասանը նաև հրապարակել է տեսանյութ, որում աշխարհի տարբեր երկրներից երիտասարդները Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում։
People all over the world are standing with Armenians
Together standing with @armenia