Ինչպես արդեն հայտնել ենք, լույս աշխարհ է եկել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի և ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի առաջնեկը:
Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել տիկնոջ և նորածին որդու՝ Զավենի հետ, որին կից շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար:
«Մենք արդեն երեքով ենք։ Ես, Լենան ու Զավենը շատ շնորհակալ ենք բոլոր շնորհավորանքների համար։ Հատուկ շնորհակալություն մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինտիտուտի անձնակազմին, բժիշկ Դրամփյանի և մեր ընտանիքի բարեկամ Վահան Վարդապետյանին»,- գրել է նա։