Թուրքիայում բնակվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառմամաբ հայտնել, որ սպասում է երկրորդ երեխային:
«Սիրելինե՛րս, ձեզանից շատերն արդեն կռահել էին իմ կարգավիճակը, և ես էլ ցանկանում եմ իմ ուրախությունը ձեզ հետ կիսել' ասելով, որ այո՛, դուք ճիշտ էիք, ես կրկին մայրանալու եմ: Իմ Միլայից հետո կյանքս էլի նոր երանգ ստացավ, և ես օրեցօր ինձ աշխարհի երջանիկն եմ զգում' կրծքիս տակ կրելով իմ երկրորդ հրաշքին»,- գրել է դերասանուհին:
Նշենք, որ Մարիամն ու ամուսինը' Գոռն, արդեն մեկ դուստր ունեն' 4,5 տարեկան Կամիլան: