Ամուլսարում այս պահին լարված իրավիճակ է, ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ամուլսարի պահապաններից մի քանիսին, ինչպես նաև «Կանաչ ապագա» ՀԿ-ի ղեկավար Վահագն Վարագյանին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: