Հայ հայտնիները տեսաուղերձ են հղել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին' կոչ անելով խոսել Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին:
Նրանք նաև թեժ գիծ են ստեղծել խմբակցության այն պատգամավորների համար, ովքեր չեն համարձակվում այդ թեմայով խոսել։
Տեսաուղերձում հանդես են եկել երգիչ, երաժիշտ Անդրե Սիմոնյանը, դերասանուհի Գայանե Ասլամազյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը, երգիչ Արամ MP3-ը, դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը և ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը: