«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

Բելառուսի լուրերն եմ կարդում ու հիշեցի Մարտի 1-ը։

Մարտի մեկին էս տականքները մեզ հետ վարվեցին հենց սենց ու ավելի վատ։ Սպանեցին մեզ, ջարդեցին, վիրավորեցին, ֆիզիկական արատներ պատճառեցին՝ ով մնաց առանց աչք, ում երիկամները էլ չաշխատեցին։

 

Ու ավելին։ Սրանք վառեցին մեքենաներ ու թալանեցին խանութները ու մեզ վրա գցեցին։

Այն ժամանակ ոչ Ֆեյսբուքն էր տարածված, ոչ էլ Տելեգրամ կար։

Ու աշխարհը չիմացավ մեզ սպանելու մասին։ Ով էլ իմացավ՝ Օրանժի գործարքով փոխանակեց։

Մեր աչքերի փայլը տարան։ Մեր պետության հետ երջանկության կամ լույսի գաղափարը կապելու հնարավորությունը խլեցին։

Ես այն ժամանակ՝ Մարտի 2-ից հետո չեմ հիշում պագոնները գցած ոստիկանների կամ լրատվամիջոցը լքած լրագրողների։ Նրանք մինչ այսօր աշխատում են ու ցավոք նույն գործն են անում, ինչ Մարտի երկուսի առավոտյան։

2008թ-ին դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը հայտարարեց, որ տեսանյութի կադրերում առկա ծնոտը ոչ թե մարդու, այլ երիտասարդ խոզի՝ խոճկորի ծնոտ է, հայտնաբերված լեզուն էլ մարդու լեզու չի, իսկ արյան տպավորություն ստեղծում են ստվերները և վստահեցրեց, որ տեսանյութի կադրում անհայտ հեղուկ է, ոչ թե՝ արյուն:

Հետո բոլոր ըմբոստներին ու մի քանի իսկապես պատահական անցնողների դատեցին։ Մարտի 1-ին զենք կրելու համար դատեցին մի մարդու, ով այդ օրերին Հայաստանում չէր եղել։ Ամիսներ շարունակ մարդիկ դուրս չեկան ընդհատակից։ Տարիներով նստեցին բանտում։ Ու այդ դատող ու հետո վերադատող ու վճռադատող դատավորները նույնպես դատում են մեզ այսօր։

Մարտի մեկը սարքողներին, ու դատողներին, ու ծեծողներին, ու բռնողներին, ու ՍՈՒՏլրագրողներին ու լռողներին (քանի որ հանցագործության մասին չհայտնելը հանցանք է) օրենքով դատ է հասնում։ Բայց դատել են մեզ ու դատում են մեզ Մարտի 1-ի դահիճները։

Ես պահանջում եմ թավշյա հեղափոխության պայմանների իրագործում՝ որ պիտի հանցագործները օրենքով դատվեին, այլ ոչ զոհերը։

Եվ չեմ ընդունում թավշյա հակահեղափոխությունը, երբ Նեմեցը հաթաթա է տալիս, Գասպարյան Վովը լրագրողի վրա է հարձակվում, Բանանի տղեն փախած է, Չոռնի Գագոն ազատ է, Թոխմախն ազատ է։ Ռոբը Սևանում ջրադահուկ է քշում։

Այդ արյունը չենք մոռանալու։ Հոգու բռնաբարումը չենք ներելու։

Իշխանություն, ուշքի արի։