Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ գիշերը երգիչ Հայկ Ղևոնդյանը՝ Սպիտակցի Հայկոն, հրավիրվել էր Ոստիկանության 6-րդ վարչություն:

Տարածված լուրերի իսկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Հայկ Ղևոնդյանի պրոդյուսեր Նորայր Ստեփանյանի հետ, որը, չնայած ոստիկանության հաստատելուն, հերքեց այդ լուրի իսկությունը. «Հիմա եթե ոստիկանությունը ասում ա տենց բան կա, ուրեմն ոստիկանությանը կարելի ա ընդհանրապես չհավատալ: Հայկոն ինքը չէ՞ պիտի գնացած լինի ոստիկանություն, ու ասում ա, որ նման բան չի եղել: Ես ձեզ ոչ թե 99 տոկոսանոց ինֆորմացիա եմ տալիս, այլ 100 տոկոսանոց: Ինչի՞ համար Հայկոյին պիտի ոստիկանություն հրավիրեին լավ երգելու՞, լավ երգելու համար իրան հարսանիքների ու միջոցառումների են հրավիրում, էն էլ՝ էդ էլ չեն թողում անենք»,- նշեց պրոդյուսերը:

Զվարթ Պետրոսյան