«ՍԴ դատավորի նոր թեկնածուի հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա, լինելուն պես կտեղեկացնենք»,- այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածության հարցին՝ նախարարն ասել է, որ թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը:
«Պարզ է՝ ցանկացած թեկնածություն քննարկվում է լայն կազմով և կայացվում է որոշում, որը երբեք չի լինում մեկ անձի որոշումով կամ ներկայացմամբ: Քննարկվել են մի շարք թեկնածություններ, և նույն անձի կողմից ներկայացվել են մի քանի թեկնածուներ, իմ կողմից էլ է մի քանի թեկնածություն ներկայացվել: Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը ես եմ ներկայացրել կառավարության քննարկմանը, քննարկվել է և կայացվել է որոշում»,- նշել է նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: