ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձի տեքստում։