Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով և ծանր վիճակում է: Այս տեղեկությունը հաստատել է նրա մամուլի քարտուղար Մարինա Սորոկան:

«Նա բարձր ջերմություն ունի՝ 39 աստիճան. պայքարում է»,- սոցկայքի իր էջում գրել է խոսնակը:

Տիմոշենկոյի վարակման մասին հայտնի է դարձել երեկ.

РБК-Украина-ն, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ կորոնավիրուս է հաստատվել նաև քաղաքական գործչի դստեր մոտ: