Պեկինի հիգիենայի և առողջության հարցերով հանձնաժողովը հայտարարել է, որ կորոնավիրուսով վարակված վերջին երկու հիվանդները դուրս են գրվել հիվանդանոցից, և քաղաքում այլևս հիվանդներ չկան՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համաճարակի սկզբից ի վեր Պեկինը գրանցել է կորոնավիրուսային վարակի 935 դեպք՝ ասում են քաղաքային իշխանությունները: Բոլոր հիվանդները դուրս են գրվել բժշկական հաստատություններից:
Ներկայում քաղաքում գործում է թուլացած կարանտինային ռեժիմ. փողոցում դիմակներ կրելը այլևս պարտադիր չէ, բայց հասարակական տրանսպորտում կամ տարածքներում դեռ անհրաժեշտ է:
Վերջին տվյալների համաձայն՝ մինչ օրս Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի գրեթե 85 հազար դեպք: Համաճարակի զոհ է դարձել ավելի քան 4,6 հազար մարդ: