2 մետր հեռավորություն պահպանելու խորհուրդները հիմնված են հնացած՝ 1940թ. տվյալների վրա: Նման կարծիք են հայտնել բրիտանացի գիտնականները, հաղորդում է Independent-ը:

Մասնագետները կարծում են, որ հեռավորությունը չի կարող կենտրոնական տարր լինել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Գիտնականները նշում են, որ առավել ճկուն ցուցումները թույլ կտային վերադառնալ սովորական կյանքին եւ կարգավորել երկրների տնտեսական վիճակը:

Գիտնականների խոսքով՝ վիրուսային մասնիկների տարածումն ազդում է բազմաթիվ գործնների վրա: Տվյալները վկայում են այն մասին, որ SARS-CoV-2-ը կարող է հաղթահարել ավելի քան 2 մ, եթե վարակված մարդը հազում է կամ բղավում է:

Կազմելով խորհուրդները՝ պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, այդ թվում՝ գործունեության տեսակը, ինչպես նաեւ պայմանները՝ փակ տարածքներ, օդափոխման մակարդակ եւ դիմակների կրում:

Գիտնականների խոսքով՝ պետք է հաշվի առնել կոնտակտի տեւողությունը, մարդու ընկալունակությունը վարակի նկատմամբ: Բոլոր այդ տվյալներից ելնելով, ինչպես պնդում են մասնագետները, պետք է կառուցել համալիր մոտեցում՝ պանդեմիան զսպելու համար: