ԱՄՆ-ի կիոնոակադեմիան չի հրաժարվի «կանանց» ու «տղամարդկանց» լավագույն դերերի համար մրցանակ շնորհելուց, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով կինոակադեմիայի ներկայացուցչին:

Ըստ ներկայացուցչի, նախատեսվում է պահպանել մրցանակների ներկայիս կառուցվածքը: «Մենք կշարունակենք ուշադիր լինել զարգացող քննարկումներին և կլսենք մեր անդամների կարծիքը», – ասաց գործակալության աղբյուրը:

Ավելի վաղ Բեռլինի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել էին, որ 2021 թվականից կինոցուցադրության ժամանակ կշնորհվեն «գենդերային չեզոք» մրցանակներ. «Արծաթե արջ գլխավոր դերում լավագույն դերասանի համար» և «Արծաթե արջ երկրորդական դերում լավագույն դերասանի համար»: