36-ամյա ամերիկացի երգչուհի Օբրի Օ՛Դեյը հաճախ է Ինստագրամի իր միկրոբլոգում կիսվում անկեղծ լուսանկարներով` ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը:
Սակայն, վերջերս պապարացիները բացահայտել են երգչուհու «սուտը»:
Համացանցում են հայտնվել լուսանկարներ, որում Օ՛Դեյն իր շան հետ զբոսնում է Փալմ Սփրինգսում, գրում է News.com: Ինչպես երևում է կադրերում, երգչուհին իրականում բավականին գեր է և նման չէ Ինստագրամի Օբրի Օ՛Դեյին:
Երգչուհին բավականին կոշտ է արձագանքել լուսանկարներին: Նա պնդել է, թե դրանցում պատկերված կինն ինքը չէ: Երգչուհին նաև լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում և կրկին ցուցադրել իր կազմվածքը: Նա նաև ձեռքին բռնել է թուղթ, որի վրա գրված է ամսաթիվը: Այդ կերպ Օբրին փորձել է վստահեցնել իր երկրպագուներին, որ լուսանկարներում ինքը չէ:
«Ես սարսափում են այն մարդկանցից, ովքեր պատրաստ են ամեն ինչի հանուն քլիքբեյթի: Երբ են վերջապես դադարելու ամոթանք տալ կանանց` նրանց մարմնի համար: Կներեք ինձ ետևի ֆոնում խառնաշփոթի համար, վերանորոգում եմ սենյակս: Չնայած վստահ եմ, որ հիմա էլ ԶԼՄ-ները կգրեն, թե ես մուրացկան եմ, ամեն աղբ տանում եմ իմ տուն»,- գրել է երգչուհին: