Հունաստանում՝ միգրանտների խոշորագույն ճամբարում, կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ekathimerini-ն: Այս ճամբարում ապրում է 13 հազար մարդ: Այն արդեն փակվել է կարատինի համար: Հայտնի է, որ առաջինը հիվանդացել է 40-ամյա փախստականը՝ Սոմալիից, նա մեկուսացված է: Այժմ մասնագետները փորձում են գտնել նրա հետ շփված անձանց: Նշենք, որ այս ճամբարը հաճախ է ենթարկվել քննադատություններ բնակության վատ պայմանների համար:
Հավելենք, որ գարնանից սկսած բոլոր ներգաղթյալները, որոնք հասնում են Լեսբոս, անցնում են 14-օրյա կարանտինի: