ԱՄՆ-ն ուշադիր կուսումնասիրի բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Եթե Ռուսաստանը կապ ունենա կատարվածի հետ, ԱՄՆ-ն չի առարկի այն միջոցառումներին, որոնք Բեռլինը նախատեսում է ձեռնարկել Ռուսաստանի դեմ։ «Ոչ ոք ինձանից ավելի կոշտ չի լինի Ռուսաստանի նկատմամբ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում պետք է ընդունի Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակում: Ամերիկայի առաջնորդը նաև ասել է, որ վստահում է բլոգերի վերաբերյալ գերմանական իշխանությունների եզրակացություններին:
Ավելի վաղ գերմանական իշխանությունները հայտնել էին, որ բլոգեր Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով: