Հարավային Կորեայում սողանքը վայրկյանների ընթացքում ոչնչացրել է գործող արտադրամասը: 2 մարդ անհետ կորած է համարվում, 5-ն ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Սողանքի պատճառը եղել է «Հայշեն» թայֆունը: Ընդհանուր առմամբ՝ սողանքներից փլուզվել է շուրջ 600 շինություն, այդ թվում՝ բնակելի տներ:
Տեսախցիկներն ամրագրել են՝ ինչպես է սողանքը ոչնչացնում Կիմխե քաղաքում գործող արտադրամասը:
Ընդհանուր առմամբ՝ թայֆունից տուժել է մի քանի հարյուր մարդ: