Քեւին Սփեյսիի դեմ հերթական անգամ դատական հայց են ներկայացրել դեռահասաների նկատմամբ ոտնձհգւթյան ու բռնության համար։ Դերասան Էնթոնի Ռեպը, որը մեղադրանք է առաջադրել Սփեյսիի դեմ դեռ 2017թ.-ին, գործը հասցրել է դատարան։ Ռեփին միացել է եւս մեկ տղամարդ, որի անունը չի հաղորդվում։

«Երբ հայցվորը գտնվել է պատասխանողի՝ Քեւին Սփեյսիի տանը, պատասխանողը մտադրված ու սեփական կամքով, առանց հայցվորի համաձայնության, անցանկալի սեռական կապի մեջ է մտել 14-ամյա երեխայի հետ։ Նկարագրվածի հետեւանքով հայցվոր Էնթոնի Ռեպը հոգեկան ցնցում է ապրել»,- ասված է հայցվորի տեքստում, որը մեջբերել է Deadline-ը, գրում է «ՌԻԱ Նովոտսի»-ն։

54 Shrink Kevin Spacey Photos and Premium High Res Pictures - Getty Images

Սկսած 2017թ.-ից Սփեյսիին բազմաթիվ անգամներ մեղադրել են հարասմենթի ու բռնաբարությունների համար, սակայն դատարան հասել է միայն մի գործ, որը կարճ ժամանակ անց փակվել է։ Ընդ որում, Քեւինին մեղադրող երեք մարդ մահացել է առեղծվածային պայմաններում։