Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուզում են հայտարարագրել ավագանու անդամի եկամուտները, ծախսերը:

Էն ավագանու, որը հասարակական հիմունքներով ա աշխատում ու իր՝ փող աշխատելու ժամանակը ծախսում ա հասարակական բնույթի աշխատանք կատարելուն: Ստացվում ա, որ հայտարարագրում են դասախոսի, բժշկի, ինժեների եկամուտները:

Ես համաձայն եմ, որ իմը հայտարարագրվի, բայց պայմաններով.


1) մարդու ցույց չտաք. խայտառակ կլինենք, թե մեր երկրում մանկավարժն ինչքան ա ստանում:

2) Կփոխհատուցվի նախընտրական շրջանին հայտարարագրված, բայց այս երկու տարվա ընթացքում ստիպված ծախսված խնայողություններս ու վաճառածս մեքենան:

3) Ոչ ոք չի հարցնի, թե'

ա) ոնց եմ հաջողացնում այդքան եկամուտով ընտանիք պահել,

բ) ոչ ոք կասկածի տակ չի դնի ադեկվատությունս, որ այսքանը հաշվի առնելով՝ հավեսով կատարում եմ պարտականություններս:

Հ. Գ. Կարկուտը ծեծած տեղն ա խփում»: