«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կառավարության շենքի առջև պահանջում է օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք կարգելեն վարկային կազմակերպություններին տրամադրել այնպիսի վարկեր, որոնք մարդկանց գցում են անելանելի վիճակի մեջ։

«Եթե մարդիկ հայտնվել են անելանելի իրավիճակի մեջ՝ չի նշանակում, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները դրանից պիտի օգտվեն, իսկ կառավարությունը չպիտի մտածի այդ հարցը լուծելու մասին»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք նշեցին, որ նամակ են հանձնել կառավարությանն ու այսօր նույնաբովանդակ նամակ կհանձնեն նաև ԱԺ նախագահին: Մանրամասները՝ տեսանյութում։