Դերասան Գոռ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու կիսվել ուրախալի լուրով: «Տղես ծնվեց»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Գոռ Հակոբյանն ու նրա կինը' Հրուշ Մնոյանը, ունեն ևս երկու զավակ։ Ավագ որդին' Վարդանը, 8 տարեկան է, իսկ կրտսեր որդին՝ Ֆելիքսը՝ 5 տարեկան: Փոքրիկը դարձել է ամուսինների երրորդ որդին: Շնորհավորում ենք սիրված դերասանին ու նրա ընտանիքին: