Հունաստանում գտնվող հայկական սփյուռքը կոչ է անում հայրենակիցներին կամավոր կերպով մեկնել հայկական բանակ' Ադրբեջանի դեմ ռազմական հակամարտության կապակցությամբ, հայտնել է Աթենքի «Հայաստան» մշակութային կենտրոնի ղեկավար Մինաս Հովհաննիսյանը, փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Նրա խոսքով՝ կամավորականների զորակոչը հայտարարվել էր երեք օր առաջ, այժմ գրանցվել է ավելի քան 100 մարդ: