Ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, Ռոնդա Ռոուզին Ինստագրամի իր էջում Հայաստանին սատարող գրառում է արել:

«Հայաստանն ու Արցախը հարձակումների են ենթարկվում: Միասնական լինենք' այս խնդրի մասին իրազեկելու գործում համաշխարհային ջանքերին: Ձեր վրդովմունքն արտահայտեք Արցախից հայերի բնաջնջման Ադրբեջանի բացահայտ ցանկության, անառարկելի հարձակումների դեմ, որոնք Թուրքիայի օժանդակությամբ են: Դիմեք ձեր նախագահին ՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները: Մենք կարող ենք կրկին խաղաղություն ունենալ Հայաստանում: Միացեք մեր գլոբալ մարդասիրական ջանքերին»,-գրել է նա: