Վարչապետի մարտակոչը հստակ մեսիջներ ուներ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ստեղծված իրավիճակում բնականոն գործընթաց է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մարտակոչը: Այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում'նշելով, որ այլ մանրամասներ պետք չէ ներկայացնել:
«Մարտակոչը շատ հստակ ասելիք ուներ, մենք հայտարարել ենք լիարժեք զորահավաք, և դա շատ բնականոն գործընթաց է այս բավականին բարդ ու ծանր մարտական գործողությունների պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարում զինծառայությունից զորացրված տղաներին տեսաուղերձով կոչ արեց ներկայանալ կենտրոնական հավաքակայան և զինվորագրվել հայոց բանակին: