Մենք, հատկապես, այս ժամանակահատվածում, բարեկամներ փնտրելու, հին բարեկամների հետ մեր կապերը ամրապնդելու քաղաքականություն պետք է վարենք, այլ ոչ թե անընդհատ մեղավորներ փնտրենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ կուսակցության փոխնախագահ Վահե էնֆիաջյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների նախագահները համատեղ հայտարարություններ ընդունեցին, այդ թվում՝ ՌԴ-ի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից, որտեղ, մասնավորապես, նաև զինադադարի կոչեր էին հնչում, որտեղ նաև հստակ ասվում էր, որ բանակցությունների սեղանի շուրջ նստելու անհրաժեշտություն կա և այդ համատեքստում հարցերը քննարկելու, լուծելու: Այս առումով մենք գտնում ենք, որ այո՛, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը չի սպառել իրեն և այդ հարցերում էլ առանցքային դերակատարում ունի, միանշանակ, Ռուսաստանի Դաշնությունը»,- ասաց ԲՀԿ փոխնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: