Երեկ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու խնդրին, գրել էր․
«ԵՄ-ում համաձայնության են եկել մեկ մարդու՝ Նավալնու թունավորման գործով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Ալիևի ու Էրդողանի ագրեսիոն պատերազմից Արցախում, Հայաստանում ու Ադրբեջանում հազարավոր մարդիկ են մեռնում, իսկ ԵՄ-ն ու աշխարհն «անկարող են» պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ․․․»:
Այսօր Ստյոպա Սաֆարյանի այդ գրառմանն իր Տելեգրամ ալիքում անդրադարձել էր ռուս հայտնի հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը:
«Հայաստանի ամենահայտնի գրանտակերներից մեկը զարմացած է, թե ինչու է Եվրոպան մեն-մի հատ Նավալնու համար պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, իսկ Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ ոչինչ չի նախաձեռնում:
Վերջապես արևմտամետ ուղեղից հիվանդները սկսում են հասկանալ, որ Եվրամիությունն ու КО-ն սոսկ հրահրիչներ են, իսկ Թուրքիան նրանց տարանն է կամ հետևակը, անվանեք, ոնց կուզեք»,- գրել էր Սոլովյովը: