Բարեգործական աճուրդի ընթացքում վաճառվել է դերասան Վահագն Գրիգորյանի կտավը. գումարը փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Facebook-յան էջում հայտնել է հաղորդավար Վրույր Թադեւոսյանը։
«Բարեգործական աճուրդի ժամանակ Վահագն Թադեւոսյանի ստեղծած կտավը վաճառվել է $35.000 դոլարով, գումարը փոխանցվել է #ArmeniaFund-ին: Զինվոր ենք` ամեն մեկս մեր տեղում:
Հ.Գ. Վահագը կտավ ստեղծելու նոր ոճ ու տեխնոլոգիա ունի, որը չկրկնվող է, հեղինակային իրավունքները` պաշտպանած»,- գրել է Վրույր Թադեւոսյանը։