Le Figaro-ն հրապարակել է ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանի նամակը Էրդողանին.
«Մենք՝ հայերս, պայքարում ենք մեր երեխաների ապագայի համար՝ հիշելով մեր նահատակներին, ովքեր երկրորդ անգամ հրաժարվում են նահատակվելուց: Չնայած ձեր զենքին, չնայած ձեր կրոնական կարգախոսներին, չնայած ջիհադիստներին տված ձեր՝ ամսական 2,000 դոլարին՝ դուք չեք հաղթի: Վերցրեք ձեր դիերը և հեռացեք, հայերի երկիրը գիտելիքի երկիր է, մեղրի ու վարդերի երկիր: Դուք չգիտեք ինչ անել դրա հետ: Այստեղ կանայք ուրախության թագուհիներ են: Այստեղ երաժշտությունն ու գինին անփոխարինելի դեղեր են: Այստեղ կարելի է հավատալ կամ չհավատալ: Քանի որ մեր երկիրը երկիր չէ, այն խաչմերուկ է: Գիտե՞ք ով է անցնում այդ խաչմերուկով՝ ողջ մարդկությունը: Եթե մտածում եք մեզ գառների պես մորթելու մասին, իմացեք, որ մեզ դաստիարակել են առյուծուհիների որովայնում»: