Ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերն այս օրերին Երեւանում է՝ աջակցելու համար հայ ժողովրդին։ Նա նոր գրառում է արել, որում համոզմունք է հայտնել, որ հաղթելու ենք։

«Այս օրերին Երեւանում ծանր լռություն է տիրում։ Համերգասրահներն ու սրճարանները լուռ են, եւ խոսակցությունները լուրջ են։ Սա տեղին է, քանի որ մենք կենտրոնացած ենք չար թշնամուն հաղթելու վրա, որը միայն ավերում եւ ցեղասպանություն է ցանկանում։ Այուամենայնիվ, լռությունը մի շփոթեք թուլության հետ։ Հայաստանն ուժեղ է։ Ուժեղ է ոգով։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում այսքան ուժեղ հայրենասիրություն չեմ տեսել։ Հայկական ոգին երբեք չի կոտրվի։ Կայսրությունները հազարավոր տարիներ փորձել են եւ ձախողել են։ Ահա, թե որտեղից գիտեմ, որ հաղթելու ենք»,- գրել է Դեքերը՝ օգտագործելով «ազատ Արցախ», «ճանաչեք Արցախը» հեշթեգերը։