Լույս աշխարհ է եկել Վարնկաթաղում (Լուլասազ) զոհված Արշակ Մելիքյանի որդին։ Կատարելով Արշակի ցանկությունը՝ նորածնին կոչել են Տիգրան պապիկի անունով։
Արշակ Մելիքյանը Պռոշյան գյուղից էր: ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի կազմում ընդգրկվելով՝ նա պատերազմի առաջին իսկ օրերին ընկերների հետ մեկնեց առաջնագիծ, մասնակցեց Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղի (Լուլասազ) ռազմավարական կարևոր նշանակության բարձունքի պաշտպանությանը, որտեղ և հերոսաբար զոհվեց։