«Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը» (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան փոխադրված սիրիացի վարձկանների վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Մեծ Բրիտանիայում գործող և ամենօրյա ռեժիմով սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքին հետևող այս կառույցի ներկայացուցիչները հայտնել են, որ Արցախում մարտերի ընթացքում սիրիացի ևս 18 վարձկան է սպանվել:

Նշվում է, որ ոչնչացված վարձկանների թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը:

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում առնվազն սիրիացի 188 վարձկան է սպանվել, որից միայն 123-ի դիերն են Սիրիա ուղարկվել: