Այսօրվա ընթացքում թշնամին ակտիվորեն կիրառել է ավիացիա, այսօր ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են: Ժամը 18։10-ի մոտակայքում հրետանային հարվածներ են հասցվել Դավիթ Բեկ համայնքին, կա մեկ զոհ։ Ընդհանուր առմամբ, վիճակը վերահսկելի է», - ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են։
Անդրադառնալով թշնամու լքված դիերը կարող են լուրջ խնդիրներ առաջացնել.
«Տեղեր կան մեր դիրքերի առջև, որ արդեն 20 և ավելի օրեր Ադրբեջանի ԶՈՒ-ի, վարձկանների, միգուցե այլ պետությունների զինծառայողների, ահաբեկիչների դիեր այդպես էլ մնում են բաց երկնքի տակ և առաջացնում են լուրջ խնդիրներ։ Փորձում ենք այդ խնդիրը լուծել, որ համաճարակ չառաջանա, բայց դիակները այդպես մնում են»,- ասաց նա: