Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Պապանձվել եմ որոշ քննարկումներից...(

Անհարկի ու անիմաստ թեմաներից...

ու մշուշապատ ուղեղների քանակից: Մեկնաբանությունների հորձանքներից, որոնք վարար հեղեղի պես գալիս են ու չգիտես ինչպես պահել էն բարակած հույսի թելը... գրեթե աննկատ(((

Պապանձվեցի վերջնականապես ...

Որքան հեշտ է մեզ «զբաղեցնելը»((( մի բառ, մի նկար, կամ մի կեղծ հերոս...

մի երգ, մի հոդված , կամ թշնամու մասին մեզ շատ ականջահաճո մի վիրավորանք..., #զբաղվումենք (

Աստված որքան էլ մեզ հետ լինի, մենք պիտի գիտակցենք մեր սխալն էլ, խնդիրն էլ , ու ԳՈՐԾԵՆՔ... ԻՐ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ , և մեր ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, լինեն պաշտպանական, թե հարձակողական...

բայց...պիտի չմոռանանք, որ մեր Անառիկ Բերդերը բացվել են ներսից, որ հայերի բնաջնջման և ունեզրկման պրոցեսը երբեք էլ չէր կանգնել, ու հայրենազրկումն առավել քան երբևէ կախված է մեր գլխին և ոչինչ էլ չի փոխվել այդ առումով, միայն վատթարացել է((

Շուշին մեր անառիկ բերդն է. քանի պահում ու գիտակցում ենք դա:

Արցախը Հայի արմատն է. կտրվեց, կկտրվի մեր գենի, մեր պատմության ծառը: ԿկՈտորվենք բոլորս` Երևանում թե Գյումրիում: Սյունիքը մեր զորությունն է և վահանը. քայքայվեց` իսպառ կքայքայվի Հայաստանի մնացածը...

Առաջնագիծ չկա վաղուց. լղոզված բառ է. կա ռազմաճակատ ու կա պատերազմ, որում պարտվելու պարագային իսպառ կբնաջնջվենք բոլորս:

Իսկ ռեալ խնդրին նայելու համար ՍԹԱՓ ուղեղ է պետք, միավորված ջանքեր, ու կոնկրետ գործողություններ: Նայել ուղիղ աչքերի մեջ: Ուղիղ:

Աղոթքի պես մրմնջում եմ #Արցախ #Սյունիք #Հայաստան

#Շուշի»: