ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կինը' Մելանյա Թրամփը, պատրաստվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամուսնալուծվել: Այս մասին հայտնում է NTV-ն' հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
Ընտանիքի օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտնել է, որ Դոնալդ Թրամփի ամուսնությունը կրել է ձևական բնույթ: Նա նշել է, որ զույգի 15 տարվա ամուսնությունը եղել է «գործարք» և նրանք Սպիտակ տանը քնել են տարբեր սենյակներում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ' Մելանյա Թրամփն ավելի վաղ բանակցել է հետամուսնական համաձայնագրի շուրջ, որպեսզի հետագայում իրենց երեխան հոր ժառանգությունից պատշաճ բաժին ստանա:
Նշենք, որ զույգն ամուսնացել է 2005 թվականին, և մեկ տարի անց լույս աշխարհ է եկել նրանց որդին' Բարոնը: